Մավրիկ Նասիբյան. «Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին»
Նոյեմնբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և՛ նորընծա չեմպիոնը, և՛ բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են, ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 801 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա