ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն. «Տարին դեպքառատ էր»
Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա ընթացքում գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, 445 մարդ է զոհվել, տուժել է 6702–ը։ Տարին, նրա խոսքերով, եղել է դեպքառատ։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ունեցանք 85%-ով դեպքերի աճ՝ միայն տեխնածին»։
Բանախոսն աննախադեպ է համարել նաև ուժեղ քամու 111 դեպքը։ Խանգելդյանը նշել է, որ ծառայության ինն ամսվա ընթացքում միլիոնից ավելի (1, 117 հազար) զանգ է գրանցվել, ինչը նախորդ տարվանից ավելի է 77 հազարով։ Ամենախոշոր պատահարը, ըստ նրա, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարն էր, որի հետևանքով 7 մարդ զոհվեց։ Դե, իսկ փրկարարները 133 մարդու կյանք են փրկել։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն. «Տարին դեպքառատ էր»
Խանգելդյանը նշել է, որ ծառայության ինն ամսվա ընթացքում միլիոնից ավելի (1, 117 հազար) զանգ է գրանցվել, ինչը նախորդ տարվանից ավելի է 77 հազարով։
Ամենախոշոր պատահարը, ըստ նրա, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարն էր, որի հետևանքով 7 մարդ զոհվեց։
Դե, իսկ փրկարարները 133 մարդու կյանք են փրկել։