Կարծիք

25.11.2014 13:13


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Վերջերս տարբեր շրջանակներում ակտիվ քննարկվում է հանրահավաքների թեման։ Հասարակության որոշ հատվածի համար հանրահավաքը կարծես քաղաքական մասնակցության միակ տարբերակը լինի։ Անկեղծ լինենք՝ ինքնանպատակ հանրահավաքները եթե ոչ անիմաստ, գոնե անարդյունավետ են։ Բացի այդ, հանրահավաքը քաղաքական մասնակցության միակ ձևը չէ։ Երկրում առկա գործընթացներին կարելի է մասնակից լինել նաև սեփական կարողությունների ու հնարավորությունների շրջանակներում. եթե չկան այդպիսիք, դա արդեն այլ հարց է, և կարիք էլ չկա ժողովրդին բերել հրապարակ ինչ–որ անհասկանալի տեսանելիություն ապահովելու համար։

Եթե նկատել եք, ապա 1988–ի շարժումից հետո և 1991 թվականից այս կողմ միայն վերջի երկու հանրահավաքներն էին քաղաքական առումով արդյունավետ։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունները՝ նշելով, որ ավելի լայն կոնսոլիդացիա է ակնկալում այդ հարցում։ Այսինքն, հետքայլ արեց, նահանջեց։ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հիշեց 12 կետերի մասին։
Ինչպես տեսնում ենք, երկու հանրահավաքների արդյունքում էլ իշխանությունը ստիպված եղավ հաշվի նստել «եռյակի» ու ժողովրդի համատեղ պահանջներին։
Յուրաքանչյուր հաջորդ հանրահավաք պետք է ասելիք ունենա։
Երկրում հետզհետե գնում է քաղաքական մենաշնորհի քայքայում։ Այս իշխանությանն ի հակադրություն՝ նոր իշխանություն է ձևավորվում՝ ոչիշխնական խորհրդարանական ուժեր + ժողովուրդ, որը «համաժողովրդական շարժում» անվանումն է ստացել։

Ի տարբերություն այս իշխանությունների՝ «եռյակը», մասնավորապես՝ ԲՀԿ–ն, ընտրել է թափանցիկ և ժողովրդին հաշվետու գործելաոճը։ Դա պայմանավորված է նաև նրա վրա վերցրած պատասխանատվությամբ, որի մասին ոչ մեկ անգամ նշել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Վերջին հանրահավաքին եթե հիշում եք, Ծառուկյանը խոսեց նաև շտաբների ձևավորման մասին։ Օրեր անց՝ նոյեմբերի 6-ին, ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշում ընդունվեց համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպական լուծումներ տալու մասին։ Հասկանալի է, որ հաջորդ հանրահավաքը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ընգրկելու է նաև շտաբների ձևավորման աշխատանքների մասին հաշվետվությունը։ Ի դեպ, շտաբների ձևավորումն արդեն առարկայական բնույթ է ստացել, սակայն գործընթացը դեռևս ընթացքի մեջ է։

ԲՀԿ ներկայացուցիչները բազմիցս նշել են նաև շարժմանը կազմակերպչական տեսք տալու մասին, հաշվարկված ու նպատակաուղղված քայլերի անհրաժեշտության։
Պետք է նաև հասկանալ, որ ինքնանպատակ հանրահավաքները կարող են հանգեցնել շարժման մարմանը, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «հիմա–հիմա» պահանջով հանդես է գալիս Բաղրամյան 26-ը՝ իր տակ գործող «1in.am»-ի միջոցով, ապա, առավել ևս, պետք է զգույշ լինել, քանզի ինչ–որ մեկը երկրորդ «կարմիր գարնան» մտադրություն ունի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը