Լրահոս

25.11.2014 11:27


Մերի Քոչարյանը կներկայացնի Հայաստանը Բուլղարիայում և Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցույթներին

Մերի Քոչարյանը կներկայացնի Հայաստանը Բուլղարիայում և Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցույթներին

Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» ներկայացրեց «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի 2014թ.» առաջնությունը, որին մասնակցում էին երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլ նաև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից:

Ժյուրիի կազմը ևս տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր կազմվել` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա, իհարկե՝ նաև Հայաստան: Մրցույթի կազմակերպիչն էր Արման Ղուկասյանը:

Մասնակիցների ելույթները ներկայացվեցին 6 տարիքային խմբերով: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանը հանդես գալով 9-12 տարիքային խմբում՝ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը` արժանանալով մեդալի և պատվոգրի: Մրցութային փուլի ընթացքում Մերին կատարեց 2 երգ՝ հայերեն և անգլերեն:

Մրցանակաբաշխության ընթացքում, ժյուրիի անդամների որոշմամբ, փոքրիկ Մերիին արժանացրեցին ուղեգրերի: Այսպիսով, 2015 թ.-ին Մերի Քոչարյանը Մակեդոնիայում կմասնակցի «Բալթյան երկրների գավաթին» և Բուլղարիայում կայանալիք երգի մրցույթին:

Այս խորագրի վերջին նյութերը