Չիլիի դատարանը հրաժարվել է վերսկսել նախագահ Ալիենդեի մահվան հետաքննությունը
Չիլիի վերաքննիչ դատարանը հրաժարվել է վերսկսել սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալիենդեի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Ալիենդեն մահացել է 1973թ. սեպտեմբերի 11-ին։ Դատարանն ամբողջապես ապացուցված է համարել պաշտոնական վարկածը, համաձայն որի՝ Սալվադոր Ալիենդեն ինքնասպան է եղել՝ չցանկանալով ընկնել Լա–Մոնեդա պալատը գրոհող զինվորականների ձեռքը։ Այդ փաստը քանիցս կասկածի տակ է դրվել, և 2011թ. մայիսին պետության նախկին ղեկավարի դիակի կրկնակի փորձաքննություն է իրականացվել քրեագետ մասնագետների կողմից, այդ թվում՝ օտարերկրյա։
2012թ. սեպտեմբերին Սալվադոր Ալիենդեի գործին վերջակետ է դրվել, հետաքննությունն՝ ավարտվել, և պաշտոնապես հայտարարվել էր, որ նախկին նախագահն ինքնասպան է եղել։ Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Նախկին քաղբանտարկյանլների միության ակտիվիստները դիմել էին վճռաբեկ դատարան՝ պահանջելով նոր հետաքննություն անցկացնել։
Չիլիի դատարանը հրաժարվել է վերսկսել նախագահ Ալիենդեի մահվան հետաքննությունը
Չիլիի վերաքննիչ դատարանը հրաժարվել է վերսկսել սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալիենդեի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Ալիենդեն մահացել է 1973թ. սեպտեմբերի 11-ին։
Դատարանն ամբողջապես ապացուցված է համարել պաշտոնական վարկածը, համաձայն որի՝ Սալվադոր Ալիենդեն ինքնասպան է եղել՝ չցանկանալով ընկնել Լա–Մոնեդա պալատը գրոհող զինվորականների ձեռքը։ Այդ փաստը քանիցս կասկածի տակ է դրվել, և 2011թ. մայիսին պետության նախկին ղեկավարի դիակի կրկնակի փորձաքննություն է իրականացվել քրեագետ մասնագետների կողմից, այդ թվում՝ օտարերկրյա։
2012թ. սեպտեմբերին Սալվադոր Ալիենդեի գործին վերջակետ է դրվել, հետաքննությունն՝ ավարտվել, և պաշտոնապես հայտարարվել էր, որ նախկին նախագահն ինքնասպան է եղել։
Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Նախկին քաղբանտարկյանլների միության ակտիվիստները դիմել էին վճռաբեկ դատարան՝ պահանջելով նոր հետաքննություն անցկացնել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։