Լրահոս

25.11.2014 11:17


2015–ից ԱՄՆ զորքերն Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ գործողություններ չեն իրականացնի

2015–ից ԱՄՆ զորքերն Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ գործողություններ չեն իրականացնի

Սկսած մյուս տարվանից՝ ԱՄՆ ուժերն Աֆղանստանում չեն իրականացնի գործողություններ «Թալիբան» շարժման դեմ։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնսթն այդ փաստը հաստատել է նախօրեին կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքերով՝ ամերիկյան ուժերի խնդիրները կլինեն աֆղանական անվտանգության ուժերի մարզումը և «Ալ–Քաիդայի» մնացորդների դեմ նպատակաուղղված հակաահաբեկչական գործողությունների իրականացումը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը