Լրահոս

25.11.2014 10:47


Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները երկարաձգվել են մինչև հունիսի 30-ը

Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները երկարաձգվել են մինչև հունիսի 30-ը

Իրանի և «վեցնյակի» բանակցությունները երկարաձգվել են մինչև հունիսի 30-ը։ Այս մասին հայտարարել է բանակցություններին «վեցնյակի» համակարգող Քեթրին Էշթոնը՝ հրապարակայնացնելով վիեննական փուլի արդյունքները Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ համատեղ հայտարարությամբ։

Էշթոնը նշել է, որ «վեցնյակի» արտաքին գործերի նախարարների հետ որոշել են շարունակել դիվանագիտական ջանքերը Իրանի միջուկային խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը