Կարծիք

25.11.2014 10:07


Մոնթեն ճիշտ է՝ մաքրել

Մոնթեն ճիշտ է՝ մաքրել

«Պատերազմը զուգարան մաքրելու պես մի բան է. մեկը պետք է անի դա»։
Այս խոսքերը ժամանակին ասել է Մոնթե Մելքոնյանն իր կնոջը՝ Սեդա Մելքոնյանին։ Ծնունդդ շնորհավո՛ր, հերո՛ս։

Հ. Գ. Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարիք կա «մաքրելու» երկիրն առկա իշխանությունից, քանի դեռ գաղջը չի համակել այն ամբողջապես և ամենուր։ Մեկը պետք է անի դա։ Այսօր այդ մեկը «եռյակն» է։

Պատերազմը հանգեցնում է մարդկային ճակատագրերի խորտակման, ընտանիքների բաժանման, սովի, ավերի։
Ի՞նչ պակաս «պատերազմ է»։ Այս վեց տարվա ընթացքում հազարավոր մարդկային ճակատագրեր են խորտակվել, հազարավոր ընտանիքներ՝ բաժան–բաժան եղել, 900.000 հայ քաղաքացի սովի է մատնվել, ավերվել է երկրի տնտեսությունը...

Մոնթեն ճիշտ է՝ մաքրել. մեկը պետք է դա անի:

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը