Լրահոս

25.11.2014 10:02


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Չարենցավան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ջամշլու հատվածում մերկասառույցի հետևանքով «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 1509GE պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

«Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատվածից դուրս են բերել «Վոլվո» մակնիշի 088 ԼՍ 67 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով ավտոմեքնաներն արգելափակվել են. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ 4-5 ավտոմեքենանա արգելափակվել են Արտաշավան գյուղի մոտակայքում:

«Էջմիածնի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել «ՄԱՆ» մակնիշի 34 LQ 964 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Մ-13 միջպետական ավտոճանապարհին՝ Գորհայք-Վայք հատվածում (3-րդ կմ), մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

«Սիսիան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.34-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում` «Զանգեր» կոչվող տարածքում, մերկասառույցի պատճառով ՊԲ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի երկու ավտոբուս արգելափակվել են (որոնցից մեկը փոսում) և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում, իսկ մյուս ավտոբուսն արգելափակվել է ձնակույտի մեջ. ձնակույտից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր ժամանած թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի երկու ավտոմեքենաները մարտական հաշվարկի ուղեկցությամբ 50 զինծառայողի տեղափոխել են զորամաս:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում նկատել են արգելափակված «ՎԱԶ-2107» մակնիշի 13 UD 013 պետհամարանիշով ավտոմեքենան, որը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ժամը 21.40-ին ՄՃԿԿ օպերատիվ խումբը Սարավան-Զանգեր հատվածից դուրս է բերել երկու արգելափակված ավտոմեքենա:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

«Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները նշված հատվածից դուրս են բերել 3 արգելափակված ավտոմեքենա:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղքարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում մերկասառույցի հետևանքով բեռնատար ավտոմեքենան թեքվել է և խոչնդոտում է երթևեկությունը. ավտոմեքենան ուղղելու և երթևեկությունը վերականգնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` «Սևանի» ՃՇՇ ՓԲԸ աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենան:

Վերադարձի ճանապարհին ջրափրկարարները նկատել են արգելափակված «ՎԱԶ-2410» մակնիշի 29 ՍՍ 790 պետհամարանիշով ավտոմեքենա և դուրս բերել:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երեք ավտոմեքենա:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս հատվածում (2-րդ կմ) մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2104» մակնիշի 34 VN 435 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Գավառ-Այրիվանք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի 34 MT 434 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում՝ մերկասառույցի պատճառով, ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.10-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 50 QQ 004 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ժամը 11.16-ին հրշեջ-փրկարարները Ծիլքար գյուղի ճանապարհին՝ Ալագյազ գյուղի սկզբնամասում, նկատել են ՃՏՊ. պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 15 ՏՏ 690 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով ճամփեզրի պարսպին արգելափակվել ձնակույտի մեջ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը