Աշխարհ

25.11.2014 09:47


Թուրքիայի նախագահ. «Կինն ու տղամարդը չեն կարող հավասար իրավունքներ ունենալ»

Թուրքիայի նախագահ. «Կինն ու  տղամարդը չեն կարող հավասար իրավունքներ ունենալ»

«BBC»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե կինն ու տղամարդը չեն կարող հավասար իրավունքներ ունենալ։

Էրդողանը հայտնել է, որ կանայք և տղամարդիկ տարբեր խառնվածք, սովորություններ և աշխարհընկալում ունեն, իսկ կնոջ գլխավոր առաքելությունը պետք է լինի մայրանալը:

«Չի կարելի հավասարության նշան դնել երեխային կրծքով կերակրող մոր և տղամարդու միջև: Կանայք չեն կարող իրականացնել այն աշխատանքը, որն անում են տղամարդիկ»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ աղբյուրի՝ Էրդողանի այս հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել Թուրքիայում։

Այս խորագրի վերջին նյութերը