ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչի ինտեգրմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, նաև տարածաշրջանային մակարդակով համահովանավոր և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի հիմնական նպատակն է ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարական ծրագրերի պլանավորման և իրականացման գործում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ինտեգրմանն ուղղված փորձի փոխանակումն ու գիտելիքների ընդլայնումը, աջակցել մասնակից երկրներին մշակելու գործողությունների պլաններ իրավապաշտպան մոտեցումների առավել ակտիվ և արդյունավետ ինտեգրման համար, ազգային գործընկերների համար մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված ծրագրերում իրավապաշտպան բաղադրիչների ինտեգրմանն ուղղված առաջարկությունների նախագիծ, նաև մշակել առաջարկություններ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, համահովանավոր և այլ գործընկերների համար` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների պլանների մշակման և իրականացման գործում նրանց կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ:
Աշխատաժողովի բացմանը ներկա էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան: Նա կարևորեց ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչի ինտեգրման կարևորությունը և հակիրճ ներկայացրեց դեկտեմբերի 1-ին ընդառաջ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլոբալ զեկույցի հիմնական ուղերձները, առանձնահատուկ ընդգծելով մինչև 2020թ. ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հիմնական մոտեցումները, այն է՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90 տոկոսը կիմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90 տոկոսը կստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90 տոկոսի մոտ կարձանագրվի վիրուսային ծանրաբեռնվածության կայուն իջեցում մինչև չհայտնաբերվող մակարդակ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, Սամվել Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունն անշուշտ կարևոր նշանակություն ունի ՄԻԱՎ վարակին հակազդման գործում, քանի որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում նվազում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիությունը, ապահովվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանավայել, առանց խտրականության կյանքը, նվազում է համաճարակի բացասական ազդեցությունն անհատի և հասարակության վրա:
Մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ, իրավաբանորեն հիմնավորված հակազդեցություն ցույց տալու համար: Սա ենթադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնական ազատությունների իրականացում՝ ըստ մարդու իրավունքների գործող միջազգային նորմերի:
Սամվել Գրիգորյանի խոսքով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները Հայաստանում պաշտպանված են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, որ դեռևս 2001թ. Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին, որում հստակ սահմանված է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության նվազեցման գործում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրագործման կարևորությունը: Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում մարդու իրավունքների ապահովման, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցման հարցերը ներառված են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմավարություններում և միջոցառումներում, որն ավարտվում է 2016 թվականին: Հետևաբար արդեն 2015 թվականից սկսվելու են նոր ծրագրի մշակման աշխատանքները: ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ տարածաշրջանային այս աշխատաժողովի ընթացքում մշակված իրավապաշտպանական մոտեցումներն օգտակար կլինեն և հաշվի կառնվեն Հայաստանի և մասնակից այլ երկրների կողմից ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ծրագրեր մշակելիս և իրականացնելիս: Նա մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և աշխատաժողովի առջև դրված բոլոր խնդիրների լիարժեք լուծում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային սպասարկման կենտրոնի օրենսդրության հարցերի մասնագետ Բոյան Կոնստանտինովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլխավոր գրասենյակի մարդու իրավունքների և օրենդրության հարցերով ավագ խորհրդական Հելենա Նիգրեն-Կրուգը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման գործադիր տնօրեն Օլգա Ալեքսանդրովան, Գլոբալ Հիմնադրամի պորտֆոլիո մենեջեր Արտաշես Միրզոյանը:
Աշխատաժողովի 3 օրերի արդյունքում կմշակվեն ազգային պլանների նախագծեր՝ օգտագործելով իրավապաշտպան մոտեցումներ/բաղադրիչներ, նաև կմշակվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, համահովանավորների և գործընկերների համար հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում կքննարկվեն անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հարցեր:
Տարածաշրջանային աշխատաժողով ՁԻԱՀ ԿՀԿ-ում