ԵՏՄ–ին անդամակցելուց հետո կենցաղային տեխնիկան և կահույքը թանկանալու են
–ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո միսը, մսամթերքը և բոլոր այն ապրանքները, որոնք ՀՀ–ում համարվում են առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքներ, մենք դրանց մասով վերցրել ենք բացառություններ, և առաջիկա տարիներին մաքսատուրքի դրույքաչափերը չեն բարձրանալու։ Ավտոմեքենաների մաքսատուրքերն էլ առաջիկա 5 տարվա մեջ չեն բարձրանալու,–այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում ԵՏՄ–ի պայմանագրի հարցով անցկացված լսումներից հետո լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը։
Նա հավելել է՝ մնացած բոլոր ապրանքները թանկանալու են, իհարկե՝ ոչ կտուկ։ Խոսքը, օրինակ, պատրաստի կահույքի կամ կենցաղային այն տեխնիկայի մասին է, որը չի հանդիսանում առաջին անհրաժեշտության սպառման ապրանք։
Ընդհանուր առմամբ, մաքսատուրքի դրույքաչափերն առաջիկա 5 տարվա ընթացքում չեն փոփոխվելու 750 անուն ապրանքատեսակի դեպքում։ Բացի այդ, ԵՏՄ–ին Հայաստանի միանալու համաձայնագրի անցումային դրույթներում կան սահմանված դեպքեր, երբ որոշակի քվոտաների և ժամանակահատվածի դեպքում տվյալ ապրանքները շարունակելու են մնալ արտոնյալ դաշտում։
–Դրանք միասին մոտ 800 ապրանքատեսակ են կազմում, որոնց մաքսատուրքի դրույքաչափերը, երրորդ երկրից ներմուծման դեպքում, 2015թ. հունվարի 1–ից չեն բարձրանալու,–ասել է ֆինանսների փոխնախարարը։

7or.am