Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել
Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմական գործընկերության նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել։ Նախատեսվում է պայմանագիրը ստորագրել Սոչիում։ Ցույցերից մեկի մասնակիցներն աջակցում են Ռաուլ Հաջիմբային և Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Ցուցարարները որոշել են սպասել փաստաղթղի ստորագրմանը և դեռ չեն ցրվում։ Երկրորդ ցույցի մասնակիցները, կազմակերպված «Ամցախարա» կուսակցության կողմից, անվստահություն են հայտնել Հաջիմբային «Աբխազիայի ինքնիշխանությունը խախտող» պայմանագիրը ստորագրելու մտադրության համար։ Պայմանագրին կողմ հանդես եկողների թիվը մոտ 2 հազար է, դեմ է մոտ հազար մարդ։ Հանրապետության խորհրդարանի նախագահ Դաուր Արշբայի խոսքերով՝ պայմանագիրը երկու կարևոր բաղադրիչ ունի՝ ռազմաքաղաքական և սոցիալ–տնտեսական։
Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել
Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմական գործընկերության նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել։ Նախատեսվում է պայմանագիրը ստորագրել Սոչիում։
Ցույցերից մեկի մասնակիցներն աջակցում են Ռաուլ Հաջիմբային և Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Ցուցարարները որոշել են սպասել փաստաղթղի ստորագրմանը և դեռ չեն ցրվում։
Երկրորդ ցույցի մասնակիցները, կազմակերպված «Ամցախարա» կուսակցության կողմից, անվստահություն են հայտնել Հաջիմբային «Աբխազիայի ինքնիշխանությունը խախտող» պայմանագիրը ստորագրելու մտադրության համար։
Պայմանագրին կողմ հանդես եկողների թիվը մոտ 2 հազար է, դեմ է մոտ հազար մարդ։
Հանրապետության խորհրդարանի նախագահ Դաուր Արշբայի խոսքերով՝ պայմանագիրը երկու կարևոր բաղադրիչ ունի՝ ռազմաքաղաքական և սոցիալ–տնտեսական։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։