Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք:
Վնասի չափը պարզվում է:
Տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակային հարձակում Գյումրիում