Աշխարհ

24.11.2014 15:59


Վոլեյբոլի մրցախաղի ժամանակ ահաբեկչական գործողության հետևանքով 50 մարդ է զոհվել

Վոլեյբոլի մրցախաղի ժամանակ ահաբեկչական գործողության հետևանքով 50 մարդ է զոհվել

Աֆղաստանի արևելյան Պակթիկա նահանգում մոտ 50 մարդ է զոհվել, 60–ը՝ վիրավորվել վոլեյբոլի մրցախաղի ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հաղորդում է «France-Presse» գործակալությունը։
Իշխանությունների ներկայացուցիչ Մոխլիս Աֆղանի տվյալներով՝ 42 մարդ զոհվել է անմիջապես պատահարի վայրում, ևս 8-ը՝ հիվանդանոցում։ Զոհվածների թվում նաև երեխաներ են եղել։
Կիրակի՝ նոյեմբերի 23-ին, մահապարտ ահաբեկիչը ներթափանցել է սպորտային կառույցի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքը։
Խմբավորումներից ոչ ոք դեռ չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը