Լրահոս

24.11.2014 15:39


Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը

Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը

Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում բացվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը։ Քննարկվելիք գլխավոր թեմաներից են Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու և Պաղեստինը պետություն ճանաչելու հարցերը։ Խորհրդարանականների առջև ելույթով հանդես կգա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

«Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և բոլոր հանձնակատարների ներկայությամբ։ Այն քվեարկության կհանվի հինգշաբթի (նոյեմբերի 27-ին), – հաղորդել են «ՏԱՍՍ»–ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։– Եվրահանձնաժողովն արձակելու բանաձևը պետք է ամենաքիչը 376 մարդու հավանություն ստանա»։

Եվրախորհրդարանը չունի Եվրահանձնաժողովի մեկ մարդու ազատման լիազորություններ։ Դա է պատճառը, որ հարվածի տակ է հայտնվել ողջ անձնակազմը։ Բոլոր հարցադրումները հիմնականում հասցեագրված են Յունկերին։

Այս խորագրի վերջին նյութերը