Նոյեմբերի 21-23, համապատասխանաբար Բաղրամյան 1, Կորյունի 19ա շենքերին հարող տարածքներում և Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող հրապարակում, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառումը` միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթին: Մեր քաղաքի մոտ 200 անցորդներ (յուրաքանաչյուրն ընդամենը 20 րոպեի ընթացքում) հնարավորություն ունեցան հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Հետազոտության արդյունքում անցորդների մոտ բացահայտվել է ՄԻԱՎ դրական 2 դեպք: Նրանք ստացել են համապատասխան աջակցություն և ուղեգրվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Նմանատիպ միջոցառում է նախատեսվում իրականացնել նաև Երևանի պետական համալսարանին հարող տարածքում նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-17:00:
«Հաշվի առնելով Հայաստանից դեպի ՄԻԱՎ վարակի մեծ տարածվածություն ունեցող երկրներ միգրացիայի բարձր մակարդակը` խնդիրն ավելի լուրջ է դառնում մեր քաղաքացիների համար: Դրա մասին է վկայում տարեց տարի գրանցված նոր դեպքերի թվի աճը:»,- նշեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ համանախագահ Էլինա Ազարյանը:
Նախա- և ետթեստային խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում էր շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, ինչի շնորհիվ ապահովվում էր հետազոտության գաղտնիությունը: Հետազոտությունն անանուն էր, անվճար և գաղտնի:
Միջոցառումն իրականացվում էր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ,
“AIDS healthcare foundation” կազմակերպության օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:
Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3 չգիտի իր կարգավիճակի մասին: Մեզանից շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ և անսովոր է թվում: Հասարակության մեջ ճանաչված և սիրված հաղորդավար Եգոր Գլումովը, միանալով միջոցառումների շարքին, իր օրինակով ցույց տվեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամենևին էլ ամոթ և վախենալու չէ, այլ հակառակը՝ սեփական առողջության մասին հոգալու դրսևորում է:
Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, և հետևաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը:
*********
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր (երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը) առանց պահպանակի, երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկերներ, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:
1988թ. մինչև 2014թ. հոկտեմբերի 31ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ