Բագրատ Ասատրյանը՝ 2015թ. բյուջեի մասին. «Մեր իշխանություններն ասում են՝ այո, մենք գնալու ենք քարոզչության»
Այսօրվա ասուլիսին ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնալով Կառավարության ներկայացրած 2015թ. պետական բյուջեի նախագծին՝ նշել է, որ այն ոչ մի տպավորություն չի գործել իր վրա՝ տալով միայն մտորումների ու անհանգստության տեղիք։
–Դեռևս հունիսին ընդունված ծրագիրը ենթադրում էր մեկ տրիլիոն 228 մրդ դրամ եկամտային մաս, այսօր շրջանառության մեջ է դրված ավելի նվազ բյուջե։ Բյուջեն նախ և առաջ ծրագիր է, գործողությունների ծրագիր, այն, ինչ Կառավարությունը պետք է անի ժողովրդի համար, երկրի, պետության։ 2015թ. բյուջեն նախատեսում է այսպես թեթև տնտեսական աճ։ Ամեն տարի Կառավարությունն ուզում է ինչ–որ մի բան ասել, հերթական անգամ խոսեց սոցիալականից։ Լավ է, բայց այդ ամենը պետք է ավելի մտածված լինի։ Սոցիալական բյուջեն մեր Սահմանադրության մեջ էլ է գրված։
Ասատրյանը նշել է, որ այդ՝ «բավականին զուսպ բյուջեով» գալիք տարում հայ հասարակությունն ավելի լավ չի ապրելու։
–Եկամուտների աճ, նախորդ տարվա համեմատ, 4.4 %, ծախսերի աճ՝ 4.3 %, ըստ այդմ՝ դեֆիցիտի հարաբերական կրճատում, որն արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև բյուջեն պետք է համարժեք լինի այն իրողություններին, տնտեսական զարգացման այն հնարավորություններին, որոնք առկա են։
Բանախոսի կարծիքով Կառավարությունը, բյուջեն ներկայացնելով, պետք է հաշվի առներ նաև երկրի անդամակցությունը ԵՏՄ–ին, հետևաբար և՝ ՌԴ–ի տնտեսական վիճակը.
–Տվյալ դեպքում պետությունն ասում է. «Տղե՛ք ջան, ես ձեռքերս լվանում եմ...»։
Ասատրյանն ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքին, որ 2015թ. բյուջեի ամենածախսային ոլորտը ներկայացնում են ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունները՝ շուրջ 50.7 %. «Իհարկե, խոսքը գնում է պետական քարոզչության մասին, ուստի՝ պետական հեռուստատեսության... Այսինքն, առաջին խնդիրը, որ պետությունը տեսնում է, քարոզչությունն է»։
Հաջորդ դրույթը, որը շեշտադրել է տնտեսագետը, հասարակական կարգի պաշտպանությունն է (22.8 %)։
«60%-ից ավելին գնում է այս ուղղությամբ։ Մեր իշխանություններն ասում են՝ այո, մենք գնալու ենք քարոզչությանը, այո, մենք գնալու ենք հասարակական կարգի պաշտպանությանը։ Դա գիտե՞ք՝ որն է, պաշտոնյաներին պաշտպանելը...»։
Իսկ օրենսդիր և գործադիր ոլորտին տրվող հատկացումները, նախորդ տարվա համեմատ, կազմել են 18.6 %:

7or.am