Արմեն Միքայելյան. «Մարդիկ դարձել են մռայլ, մտահոգ և ներվային»
Չգիտեմ` նկատել եք, թե ոչ, բայց ինչքան օրերը մոտենում են ձմռանը, այնքան մարդիկ դառնում են ավելի մռայլ, մտահոգ և ներվային: Եվ սա ոչ միայն ես եմ նկատել, այլ նաև մայրս ու հայրս: Վերջին օրերին ծնողներիս հետ մեր բոլոր խոսակցություններում անպայման այս թեմային անդրադառնում ենք:
Եվ բնավ էլ զարմանալի չէ այս վիճակը: Եղանակը ցրտում է, ամեն օրն է՛լ ավելի է մոտեցնում մեզ ձմռանը, ու այս իրավիճակում մարդ չգիտի, թե ի՞նչ անի` տո՞ւնը տաքացնի, Նոր տարո՞ւն պատրաստվի, թե՞ կուշտ փորով հաց ուտի: Մարդիկ այնքան աներանելի վիճակում են հայտնվել, որ շատերը կրկին վերադարձել են փայտե վառարանով տունը տաքացնելուն: Եվ զարմանալի չէ, որ ծառահատումներն այս ամիսներին շատացել են. բա մարդիկ մի կոպեկ փող չունեն, որ իրենց սննդի հարցը լուծեն, էլ ուր մնաց` տունը տաքացնեն:
Միայն զարմանալ կարելի է, թե Սերժ Սարգսյանը ո՞նց 6 տարում ուղղակի քամուն մատնեց իրենից առաջ տարիների ընթացքում կուտակած տնտեսական պաշարները, և այսօր մենք մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ սեփական ընտանիքը սովից ու ցրտից փրկելու միակ ուղին մարդիկ տեսնում են արտագաղթի մեջ: Ցավալի է, շատ ցավալի, որ մենք այս վիճակին ենք հասել:
Սակայն կարծում եմ, որ հույսը դեռ վերջնականապես չի մարել: Ընդդիմության ակտիվությունը շատերի մոտ արթնացրել է պայքարելու անհրաժեշտության գիտակցությունը: Հավանաբար, մենք դեռ շանս ունենք՝ դուրս բերելու երկիրը այս խոր սոցիալ-տնտեսական և բարոյական ճգնաժամից:
Արմեն Միքայելյան. «Մարդիկ դարձել են մռայլ, մտահոգ և ներվային»
Չգիտեմ` նկատել եք, թե ոչ, բայց ինչքան օրերը մոտենում են ձմռանը, այնքան մարդիկ դառնում են ավելի մռայլ, մտահոգ և ներվային: Եվ սա ոչ միայն ես եմ նկատել, այլ նաև մայրս ու հայրս: Վերջին օրերին ծնողներիս հետ մեր բոլոր խոսակցություններում անպայման այս թեմային անդրադառնում ենք:
Եվ բնավ էլ զարմանալի չէ այս վիճակը: Եղանակը ցրտում է, ամեն օրն է՛լ ավելի է մոտեցնում մեզ ձմռանը, ու այս իրավիճակում մարդ չգիտի, թե ի՞նչ անի` տո՞ւնը տաքացնի, Նոր տարո՞ւն պատրաստվի, թե՞ կուշտ փորով հաց ուտի:
Մարդիկ այնքան աներանելի վիճակում են հայտնվել, որ շատերը կրկին վերադարձել են փայտե վառարանով տունը տաքացնելուն: Եվ զարմանալի չէ, որ ծառահատումներն այս ամիսներին շատացել են. բա մարդիկ մի կոպեկ փող չունեն, որ իրենց սննդի հարցը լուծեն, էլ ուր մնաց` տունը տաքացնեն:
Միայն զարմանալ կարելի է, թե Սերժ Սարգսյանը ո՞նց 6 տարում ուղղակի քամուն մատնեց իրենից առաջ տարիների ընթացքում կուտակած տնտեսական պաշարները, և այսօր մենք մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ սեփական ընտանիքը սովից ու ցրտից փրկելու միակ ուղին մարդիկ տեսնում են արտագաղթի մեջ: Ցավալի է, շատ ցավալի, որ մենք այս վիճակին ենք հասել:
Սակայն կարծում եմ, որ հույսը դեռ վերջնականապես չի մարել: Ընդդիմության ակտիվությունը շատերի մոտ արթնացրել է պայքարելու անհրաժեշտության գիտակցությունը: Հավանաբար, մենք դեռ շանս ունենք՝ դուրս բերելու երկիրը այս խոր սոցիալ-տնտեսական և բարոյական ճգնաժամից:
Արմեն Միքայելյան