ՀՀ խորհրդարանում ԵՏՄ–ի մասին լսումները սկսվել են խառնաշփոթով (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Լսումները, սակայն, կազմակերպչական առումով թերի են եղել։ Մասնավորապես, թերևս հաշվարկված չի եղել մասնակիցների ու նիստերի դահլիճում առկա աթոռների քանակը։ Այդ պատճառով լսումներին մասնակից հյուրերից շատերը պարզապես մնացել են ոտքի վրա։ Հարցը լուծելու համար քարտուղարությունը նրանց մի մասին տեղափոխել է լրագրողների համար հատկացված օթյակներ։
Միացված չեն եղել նաև խորհրդարանի միջանցքներում առկա մեծ էկրանները, որոնք, որպես կանոն, աշխատում են ԱԺ քառօրյաների ժամանակ։
Այս պատկերն էլ եկել է «ամբողջացնելու» ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ով «անսահուն կերպով» փորձել է ներկայացնել ԵՏՄ պայմանագրի մանրամասները։
Դա շեղել է ներկաների ուշադրությունը, ինչի պատճառով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատողություն է արել՝ ընդգծելով, որ լուրջ հարց են քննարկում, և պետք չէ աղմկել։
Սուրեն Կարայանի ելույթից մի փոքր հատված՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am