Բուրկինա–Ֆասոյում անցումային կառավարություն է ձևավորվել
Կիրակի երեկոյան Բուրկինա–Ֆասոյում հայտարարվել է անցումային կառավարության ձևավորման մասին, որում 24 նախարար և երկու նախարար–պատվիրակ է ընդգրկվել։ Ինչպես հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Ալեն Թիերրի Ուաթթարան, վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրել է փոխգնդապետ Իսահակ Զիդան, որը գլխավորել է երկիրը նախորդ ամսվա վերջին նախկին նախագահ Բլեզ Քոմպաորեի՝ ժողովրդական զանգվածների ճնշումների ներքո հրաժարական տալուց հետո։ Զիդայից բացի՝ կառավարություն է մտել ևս երեք զինվորական։ Այսպես, ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է գնդապետ Օգյուստ Դենիզ Բարրին։
Բուրկինա–Ֆասոյում անցումային կառավարություն է ձևավորվել
Կիրակի երեկոյան Բուրկինա–Ֆասոյում հայտարարվել է անցումային կառավարության ձևավորման մասին, որում 24 նախարար և երկու նախարար–պատվիրակ է ընդգրկվել։
Ինչպես հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Ալեն Թիերրի Ուաթթարան, վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրել է փոխգնդապետ Իսահակ Զիդան, որը գլխավորել է երկիրը նախորդ ամսվա վերջին նախկին նախագահ Բլեզ Քոմպաորեի՝ ժողովրդական զանգվածների ճնշումների ներքո հրաժարական տալուց հետո։
Զիդայից բացի՝ կառավարություն է մտել ևս երեք զինվորական։ Այսպես, ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է գնդապետ Օգյուստ Դենիզ Բարրին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։