Նախօրեին Թունիսում 2011 թ.«հասմիկների հեղափոխությունից» հետո առաջին անգամ նախագահական ընտրություններ են կայացել։ Բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցության թիվը երկրում կազմել է 64,6%։
Թունիսի մի շարք շրջաններում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել 18:00–ին։ Ալժիրի հետ սահմանակից նահանգներում ընտրատեղամասերը բաց են եղել տեղական ժամանակով 10:00–ից մինչև 15:00–ն։ Քվեարկությունը տեղի է ունեցել 33 շրջանում, որոնցից 6–ն արտասահմանում է։ Համաձայն սահմանադրության՝ երկրի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով անմիջական գաղտնի քվեարկության միջոցով։ Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն երեք օրից, այսինքն՝ նոյեմբերի 26-ից ոչ ուշ։ Եթե թեկնածուներից ոչ ոք ձայների 50 տոկոսը չհավաքի, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մինչև տարեվերջ։
Թունիսում նախագահական ընտրություններ են կայացել
Նախօրեին Թունիսում 2011 թ.«հասմիկների հեղափոխությունից» հետո առաջին անգամ նախագահական ընտրություններ են կայացել։ Բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցության թիվը երկրում կազմել է 64,6%։
Թունիսի մի շարք շրջաններում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել 18:00–ին։ Ալժիրի հետ սահմանակից նահանգներում ընտրատեղամասերը բաց են եղել տեղական ժամանակով 10:00–ից մինչև 15:00–ն։
Քվեարկությունը տեղի է ունեցել 33 շրջանում, որոնցից 6–ն արտասահմանում է։
Համաձայն սահմանադրության՝ երկրի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով անմիջական գաղտնի քվեարկության միջոցով։
Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն երեք օրից, այսինքն՝ նոյեմբերի 26-ից ոչ ուշ։ Եթե թեկնածուներից ոչ ոք ձայների 50 տոկոսը չհավաքի, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մինչև տարեվերջ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։