Լրահոս

23.11.2014 12:13


«Բորուսիան» հերթական անգամ ձախողվեց

«Բորուսիան» հերթական անգամ ձախողվեց

Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:2 հաշվով խաղն ավարտեց «Պադերբորնի» հետ հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանի թիմն առաջին խաղակեսն ավարտեց 2:0 առավելությամբ՝ աչքի ընկան Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու Մարկո Ռոյսը: Մխիթարյանը ևս գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Մարկո Ռոյսը դարձյալ ստացավ վնասվածք՝ խաղադաշտը լքելով պատգարակով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 88-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Բորուսիան» վաստակել է 11 միավոր և 13-րդ հորիզոնականում է: Իսկ Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնը» 16 միավորով 7-րդ տեղում է։

Այս խորագրի վերջին նյութերը