Վերջերս, մեկը մեկին հերթ չտալով, իշխանության ներկայացուցիչներն ամեն անգամ հեգնախառն քննադատություներ են հնչեցնում, երբ արտախորհրդարանական ոչիշխանական, պայմանականորեն ասած՝ փոքր կուսակցությունները ցանկություն են հայտնում միանալ համաժողովրդական շարժմանը, ու այդ նպատակով հանդիպում են ունենում Գագիկ Ծառուկյանի հետ: Իբր, նրանք ի՞նչ կշիռ ունեն, որ նրանց աջակցությունն ինչ լինի, կամ էլ ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը նման պատվի արժանացնում այդ փոքրերին:
Կտրականապես դեմ եմ նման գնահատականներին ու փորձեմ հիմնավորել, թե ինչու: Նախ՝ այլ քննարկման թեմա է, թե ինչու են այդ կուսակցությունները փոքր, և ինչու մինչև հիմա քաղաքական դաշտում միավորման ճանապարհով չեն ստեղծվել մի քանի խոշոր կուսակցություններ՝ ըստ միջազգայնորեն ընդունված գաղափարական հոսանքների: Այժմ ունենք այն, ինչ ունենք:
Երկրորդ՝ որպես կանոն՝ փոքր կուսակցություններն ընտրությունների նախաշեմին իրենց աջակցությունն են հայտնում այս կամ այն ուժի կենտրոնին՝ դրա դիմաց ակնկալելով, որ որևէ կերպ ներկայացված կլինեն ապագա իշխանության մեջ, ու կկարողանան ինչ–որ չափով կյանքի կոչել իրենց ծրագրերը: Եվ եթե այժմ գնում է նման գործընթաց, կնշանակի՝ քաղաքական դաշտը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների:
Երրորդ՝ եթե փոքր կուսակցությունները մինչև «եռյակին» միանալը հանդիպում են ԲՀԿ-ի հետ, դա էլ ապացուցում է, որ քաղաքական դաշտն այդ կուսակցությունն է ընկալում որպես իշխանությունների դեմ պայքարի ուժի կենտրոն և իշխանական ուժի գլխավոր հակակշիռ: Դա փաստ է: Եվ իմաստ չունի դրանից սրտնեղել, այլ հարկավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:
Չորրորդ՝ ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը մերժի այդ կուսակցությունների հետ հանդիպել, ու «եռյակն» էլ հրաժարվի նրանց աջակցությունից, երբ արդեն հայտարարվել է, որ ստեղծվել է համաժողովրդական նոր շարժում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է համաժողովրդական անունը կրող շարժումը տեսակավորել ու տարանջատել իրարից՝ մեծի ու փոքրի, աջի ու ձախի, ռադիկալի ու կառուցողականի: Այս պահին խնդիրն իշխանափոխությունն է, և այդ հարցում պետք է միավորվեն բոլորը։
Հինգերորդ՝ Գագիկ Ծառուկյանը, որպես մեծահարուստ գործիչ և ընդդիմադիր դաշտի ամենահզոր կուսակցության առաջնորդ, այնքան համեստություն ունի, որ իր գործընկերների հետ անձամբ հանդիպում է բոլոր այն կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք ցանկություն են հայտնել միանալու շարժմանը: Նա դրանով ցույց է տալիս, որ բաց է լինելու բոլորի հետ ու չի սորտավորելու մարդկանց և ուժերին։
Ծառուկյանը հաշվի է առնում նախորդ բոլոր շարժումների սխալները և նոր որակ բերում քաղաքական դաշտ։
Ինչ վերաբերում է իշխանությունների այն «կծմծոցիին», թե Ծառուկյանը գաճաճ ուժերի հետ է հանդիպում, ապա արժե հիշեցնել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում հավաքում տասնյակ կուսակցությունների ղեկավարներին ու լուրջ հարցեր քննարկում։ Նրանցից քանի՞սն էին մեծ, իսկ քանիսը՝ փոքր: Ուստի, փոքր կուսակցություններին անուն կպցնելն առաջին հերթին չի բխում հենց իշխանությունների շահերից: Սարգսյանի ու Ծառուկյանի տարբերությունն այն է, որ առաջինն ընդամենը «գյալաջի» էր անում ՄՀՀ–ում, իսկ երկրորդը կոնկրետ խնդիր է առաջ քաշում, այն է՝ ով ուզում է ազատվել այս իշխանություններից ու երկրում փոփոխություններ բերել՝ ԲՀԿ–ի դռները բաց են։
Այնպես որ, քննադատելուց առաջ մտածեք, թե լայն քաղաքական կոնսոլիդացիայի իմիտացիա ստեղծելով՝ քանի մանրապճեղ կուսակցություն է իշխանությունն իր կողքը հավաքել, իսկ հիմա ծանր են տանում, որ այլ դաշտում այլ գործընթացներ են տեղի ունենում։ Ծանր տանել պետք չէ. եզրակացություն անել է պետք, փաստի հետ հաշվի նստել է պետք:
Էդվարդ Անտինյան
ԲՀԿ–Ն ԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
Վերջերս, մեկը մեկին հերթ չտալով, իշխանության ներկայացուցիչներն ամեն անգամ հեգնախառն քննադատություներ են հնչեցնում, երբ արտախորհրդարանական ոչիշխանական, պայմանականորեն ասած՝ փոքր կուսակցությունները ցանկություն են հայտնում միանալ համաժողովրդական շարժմանը, ու այդ նպատակով հանդիպում են ունենում Գագիկ Ծառուկյանի հետ: Իբր, նրանք ի՞նչ կշիռ ունեն, որ նրանց աջակցությունն ինչ լինի, կամ էլ ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը նման պատվի արժանացնում այդ փոքրերին:
Կտրականապես դեմ եմ նման գնահատականներին ու փորձեմ հիմնավորել, թե ինչու:
Նախ՝ այլ քննարկման թեմա է, թե ինչու են այդ կուսակցությունները փոքր, և ինչու մինչև հիմա քաղաքական դաշտում միավորման ճանապարհով չեն ստեղծվել մի քանի խոշոր կուսակցություններ՝ ըստ միջազգայնորեն ընդունված գաղափարական հոսանքների: Այժմ ունենք այն, ինչ ունենք:
Երկրորդ՝ որպես կանոն՝ փոքր կուսակցություններն ընտրությունների նախաշեմին իրենց աջակցությունն են հայտնում այս կամ այն ուժի կենտրոնին՝ դրա դիմաց ակնկալելով, որ որևէ կերպ ներկայացված կլինեն ապագա իշխանության մեջ, ու կկարողանան ինչ–որ չափով կյանքի կոչել իրենց ծրագրերը: Եվ եթե այժմ գնում է նման գործընթաց, կնշանակի՝ քաղաքական դաշտը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների:
Երրորդ՝ եթե փոքր կուսակցությունները մինչև «եռյակին» միանալը հանդիպում են ԲՀԿ-ի հետ, դա էլ ապացուցում է, որ քաղաքական դաշտն այդ կուսակցությունն է ընկալում որպես իշխանությունների դեմ պայքարի ուժի կենտրոն և իշխանական ուժի գլխավոր հակակշիռ: Դա փաստ է: Եվ իմաստ չունի դրանից սրտնեղել, այլ հարկավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:
Չորրորդ՝ ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը մերժի այդ կուսակցությունների հետ հանդիպել, ու «եռյակն» էլ հրաժարվի նրանց աջակցությունից, երբ արդեն հայտարարվել է, որ ստեղծվել է համաժողովրդական նոր շարժում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է համաժողովրդական անունը կրող շարժումը տեսակավորել ու տարանջատել իրարից՝ մեծի ու փոքրի, աջի ու ձախի, ռադիկալի ու կառուցողականի: Այս պահին խնդիրն իշխանափոխությունն է, և այդ հարցում պետք է միավորվեն բոլորը։
Հինգերորդ՝ Գագիկ Ծառուկյանը, որպես մեծահարուստ գործիչ և ընդդիմադիր դաշտի ամենահզոր կուսակցության առաջնորդ, այնքան համեստություն ունի, որ իր գործընկերների հետ անձամբ հանդիպում է բոլոր այն կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք ցանկություն են հայտնել միանալու շարժմանը: Նա դրանով ցույց է տալիս, որ բաց է լինելու բոլորի հետ ու չի սորտավորելու մարդկանց և ուժերին։
Ծառուկյանը հաշվի է առնում նախորդ բոլոր շարժումների սխալները և նոր որակ բերում քաղաքական դաշտ։
Ինչ վերաբերում է իշխանությունների այն «կծմծոցիին», թե Ծառուկյանը գաճաճ ուժերի հետ է հանդիպում, ապա արժե հիշեցնել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում հավաքում տասնյակ կուսակցությունների ղեկավարներին ու լուրջ հարցեր քննարկում։ Նրանցից քանի՞սն էին մեծ, իսկ քանիսը՝ փոքր: Ուստի, փոքր կուսակցություններին անուն կպցնելն առաջին հերթին չի բխում հենց իշխանությունների շահերից: Սարգսյանի ու Ծառուկյանի տարբերությունն այն է, որ առաջինն ընդամենը «գյալաջի» էր անում ՄՀՀ–ում, իսկ երկրորդը կոնկրետ խնդիր է առաջ քաշում, այն է՝ ով ուզում է ազատվել այս իշխանություններից ու երկրում փոփոխություններ բերել՝ ԲՀԿ–ի դռները բաց են։
Այնպես որ, քննադատելուց առաջ մտածեք, թե լայն քաղաքական կոնսոլիդացիայի իմիտացիա ստեղծելով՝ քանի մանրապճեղ կուսակցություն է իշխանությունն իր կողքը հավաքել, իսկ հիմա ծանր են տանում, որ այլ դաշտում այլ գործընթացներ են տեղի ունենում։ Ծանր տանել պետք չէ. եզրակացություն անել է պետք, փաստի հետ հաշվի նստել է պետք:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203379397788177?pnref=story