Լրահոս

22.11.2014 15:03


Սեյրան Օհանյան. «Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարելը, դավադրություն կազմակերպելը»

Սեյրան Օհանյան. «Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարելը, դավադրություն կազմակերպելը»

Այսօր Քանաքեռի զորամաս այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը, ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը ստիպել են ԼՂՀ ՊԲ ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների՝ դիտարկել ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները:

–Հետագայում ևս եթե սադրանքներ լինեն, պատասխան քայլեր մի՛շտ լինելու են: Ես միշտ ասել եմ և ասում եմ՝ ցանկացած այսպիսի դեպքում մինիմում համաչափ պատիժ է լինելու: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարելը, դավադրություն կազմակերպելը. պարզապես մենք ցանկացած այսպիսի սադրանքի արժանի, մի քիչ էլ ավելի՛ պատասխան ենք տալու,–ընդգծել է Ս. Օհանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը