Կարծիք

22.11.2014 14:43


Էդիկ Բաղդասարյան. «Թող հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել իրենց թիկունքը»

Էդիկ Բաղդասարյան.  «Թող հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել իրենց թիկունքը»

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը: Հենց այս բրիգադում է եղել երեկ ադրբեջանցիների կողմից պաշտոնապես հայտարարված մեկ զինվորի կորուստը:
Բայց, իհարկե, խոսքը մեկ զոհի մասին չէ: Ղարաբաղի Պաշտպանության բանակի ներկայացուցիչներն առայժմ լռում են, գործողության մասին մանրամասներ չեն հաղորդում: Օրեր տևած գործողության մասին լռել է կորուստներ տված հակառակորդը: Բայց, կարծում եմ, պիտի խոսվի այդ մասին, որպեսզի հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել իրենց թիկունքը: Որպեսզի ադբեջանցիներն էլ իմանան, որ իրենց զինվորների մահվան պատճառն իրենց հրամանատարների անգրագետ որոշումներն են:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը