Լրահոս

22.11.2014 14:38


ԱՄՆ–ը, ԵՄ–ն և Իրանը Վիեննայում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ–ը, ԵՄ–ն և Իրանը Վիեննայում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ–ի, Իրանի և ԵՄ–ի պատվիրակություններն այսօր եռակողմ հանդիպումներ կանցկացնեն Վիեննայում միջուկային ծրագրի խնդրով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է իրանական պատվիրակությանը մոտ աղբյուրը։
Նա նշել է, որ ԵՄ–ն ներկայացնելու է համակարգող Քեթրին Էշթոնի տեղակալ Հելգա Շմիթը։
Հիշեցնենք՝ իրանական միջուկային խնդրով եզրափակիչ փուլը մեկնարկել է Վիեննայում նեյեմբերի 18-ին։ Միջազգային միջնորդների «վեցնյակը» և Իրանը փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները, առաջին հերթին՝ պատժամիջոցների չեղարկման գործընթացը։
Իրանի հարցով նախորդ հանդիպումն Օմանում (նոյեմբերի 11-ին) չբերեց սպասվող առաջխաղացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը