Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 21-ին, ժամը 03.30-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 22-րդ կմ-ին` Քուչակ գյուղի տարածքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի Շահումյան և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին «Մերսեդես E 124» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել և հարվածել ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 08.00-ին, Սևան-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ախթալա-Այրում ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, Շիրակի մարզում՝ Սալուտ-Բաշգյուղ միջհամայնքային ճանապարհի 7-րդ կմ-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին