Պորտուգալիայի նախկին վարչապետին ձերբակալել են հարկերը չվճարելու և կաշառակերության կասկածանքով, իսկ մեր նախկին վարչապետին հերիք չի՝ չեն պատժում, մի հատ էլ ուղարկել են ԱՄՆ՝ թալանածը վայելելու։
Հետո էլ բարձր ամբիոններից իշխանությունը խոսելու է ժողովրդավարությունից, օրինապաշտությունից, իրավունքներից և այլ արժեքներից, որոնցից գաղափար չունի։ Այն, որ իշխանությունները բացարձակապես են բարոյալքվել, կասկածի տեղիք չի տալիս։ Դա ավելի քան ակնառու է մի շատ պարզ օրինակով՝ արժաններին ու անարժաններին մեդալներ տալու. երեկ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Սարգսյանը պարգևատրել է 2-րդ աստիճանի մեդալով: Էհհ... Հիմա կմտածեք, թե մեդալ տալն ու բարոյալքությունն իրար հետ ինչ կապ ունեն։ Ասեմ։ Պատմությունը վկայում է՝ երբ Նապոլեոնը սկսեց առիթ–անաթիռ մեդալներ շնորհել զինվորականներին, դրանից հետո պարտությունը պարտության հետևից պատեց միապետի բանակը։ Զինվորներն ու հրամանատարական կազմը մտածում էին ոչ թե բանակի մարտունակության ամրապնդման մասին, այլ այն, թե ինչպես քծնել կայսրին։ Կայսրն էլ իր հերթին զգալի առատաձեռն էր հաճախորդների նկատմամբ, որն էլ հանգեցրեց համատարած բարոյալքման մթնոլորտի առաջ գալուն։ Դա է այն պատճառներից մեկը, որ Նապոլեոնը թե՛ Իսպանիայում, թե՛ Ռուսաստանում զգալի հաջողությունների չհասավ. ավելին՝ Ռուսաստանում խայտառակ պարտություն կրեց։ Մեկ այլ ուշագրավ դեպք ոչ վաղ անցյալից։ Բրեժնևը նույնպես փայլում էր մեդալներ շնորհելու առատաձեռնությամբ, անգամ ինքն իրեն էր շնորհում։ Բրեժնևյան տարիները պատմության մեջ մնացին որպես լճացման ժամանակաշրջան։ Սերժը խելքը տվել է մեդալներին։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք՝ ազգային անվտանգության խնդիր, լճացում և այլն, և այլն։
Աննա Մովսիսյան.
Պորտուգալիայի նախկին վարչապետին ձերբակալել են հարկերը չվճարելու և կաշառակերության կասկածանքով, իսկ մեր նախկին վարչապետին հերիք չի՝ չեն պատժում, մի հատ էլ ուղարկել են ԱՄՆ՝ թալանածը վայելելու։
Հետո էլ բարձր ամբիոններից իշխանությունը խոսելու է ժողովրդավարությունից, օրինապաշտությունից, իրավունքներից և այլ արժեքներից, որոնցից գաղափար չունի։
Այն, որ իշխանությունները բացարձակապես են բարոյալքվել, կասկածի տեղիք չի տալիս։ Դա ավելի քան ակնառու է մի շատ պարզ օրինակով՝ արժաններին ու անարժաններին մեդալներ տալու. երեկ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Սարգսյանը պարգևատրել է 2-րդ աստիճանի մեդալով: Էհհ...
Հիմա կմտածեք, թե մեդալ տալն ու բարոյալքությունն իրար հետ ինչ կապ ունեն։ Ասեմ։ Պատմությունը վկայում է՝ երբ Նապոլեոնը սկսեց առիթ–անաթիռ մեդալներ շնորհել զինվորականներին, դրանից հետո պարտությունը պարտության հետևից պատեց միապետի բանակը։ Զինվորներն ու հրամանատարական կազմը մտածում էին ոչ թե բանակի մարտունակության ամրապնդման մասին, այլ այն, թե ինչպես քծնել կայսրին։ Կայսրն էլ իր հերթին զգալի առատաձեռն էր հաճախորդների նկատմամբ, որն էլ հանգեցրեց համատարած բարոյալքման մթնոլորտի առաջ գալուն։ Դա է այն պատճառներից մեկը, որ Նապոլեոնը թե՛ Իսպանիայում, թե՛ Ռուսաստանում զգալի հաջողությունների չհասավ. ավելին՝ Ռուսաստանում խայտառակ պարտություն կրեց։
Մեկ այլ ուշագրավ դեպք ոչ վաղ անցյալից։ Բրեժնևը նույնպես փայլում էր մեդալներ շնորհելու առատաձեռնությամբ, անգամ ինքն իրեն էր շնորհում։ Բրեժնևյան տարիները պատմության մեջ մնացին որպես լճացման ժամանակաշրջան։
Սերժը խելքը տվել է մեդալներին։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք՝ ազգային անվտանգության խնդիր, լճացում և այլն, և այլն։
Աննա Մովսիսյան