Քենիայում զինյալների խումբը մարդատար ավտոբուս է գնդակոծել. 28 մարդ է զոհվել
Քենիայում զինյալների խումբը, ենթադրաբար՝ «Աշ–Շաբաբ» խմբավորման ծայրահեղականները, կրակ են բացել ավտոբուսի ուղևորների ուղղությամբ։ Ավտոբուսը շարժվում էր Մանդերա–Նայրոբի երթուղով։ Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, պատահարի հետևանքով 28 մարդ է զոհվել, մի քանիսն էլ վնասվածքներ է ստացել։ Համապատասխան տեղեկատվությունը հաստատել են նաև տեղական իրավապաշտպան մարմինները։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակմանն ավելի քան 100 զինված իսլամիստ է մասնակցել։ Ինչպես նշում է գործակալությունը, զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո պահանջել են լքել տրանսպորտային միջոցը։ Բոլոր մարդիկ, ովքեր չեն հանդիսացել Սոմալիի բնակիչ, տեղում գնդակահարվել են։
Քենիայում զինյալների խումբը մարդատար ավտոբուս է գնդակոծել. 28 մարդ է զոհվել
Քենիայում զինյալների խումբը, ենթադրաբար՝ «Աշ–Շաբաբ» խմբավորման ծայրահեղականները, կրակ են բացել ավտոբուսի ուղևորների ուղղությամբ։ Ավտոբուսը շարժվում էր Մանդերա–Նայրոբի երթուղով։ Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, պատահարի հետևանքով 28 մարդ է զոհվել, մի քանիսն էլ վնասվածքներ է ստացել։
Համապատասխան տեղեկատվությունը հաստատել են նաև տեղական իրավապաշտպան մարմինները։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակմանն ավելի քան 100 զինված իսլամիստ է մասնակցել։
Ինչպես նշում է գործակալությունը, զինյալները կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո պահանջել են լքել տրանսպորտային միջոցը։ Բոլոր մարդիկ, ովքեր չեն հանդիսացել Սոմալիի բնակիչ, տեղում գնդակահարվել են։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։