ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-25-ը Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ` Տիգրան Բարսեղյանը:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին հանդիպում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար պարոն Միխայիլ Մենի միջև: