Իսլամիստները գերեվարված բրիտանացու մասնակցությամբ տեսանյութ են տարածել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տարածել են բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ տեսագրություն։ Դրանում բրիտանացին պատմում է գերիներին ազատելու անհաջող փորձի մասին։ Այս մասին հայտնում է «Sky News»-ը։
«Այդ տեսագրության մեջ ես ձեզ կպատմեմ անհաջող գործողության և այն մասին, թե ինչպես ես քեզ զգում, երբ սեփական կառավարությունդ քեզ դատապարտում է մահվան»,- հայտարարել է 43-ամյա Քենթլին:
Տեսագրությունում նա հայտնել է, թե իրեն և մնացած գերիներին ազատելու գործողությանը մասնակցել են F-18 կործանիչներ, անօդաչու սարքեր, ինչպես նաև «Delta Force» ամերիկյան հատուկ ստորաբաժանման զինծառայողները:
Քենթլիի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ իշխանությունները, չնայած իրենց փրկելու փորձերին, այդպես էլ իսլամիստների հետ չսկսեցին գերիներին ազատելու վերաբերյալ բանակցություններ վարել: