Ազատ ու պրոֆեսիոնա՞լ են արդյոք հայկական ԶԼՄ–ներն այսօր
-Մինչև մեր տնտեսությունը չլինի ազատ, ինչպես որ արևմտյան երկրների տնտեսություններն են, ազատ չի լինի նաև մեր մամուլը,-«Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Նա նշել է, որ Հայաստանում թերթերը համեմատաբար ավելի ազատ են, քան հեռուստաընկերությունները, քանի որ «նրանք մեծ ազդեցություն ունեն լսարանի վրա և, հետևաբար, խստորեն վերահսկվում են իշխանության կողմից»։
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ թերթերի ֆինանսավորումն ու տպաքանակի ծավալները կախված են թե՛ թերթի տարածման գործընթացից, թե՛ պրոֆեսիոնալիզիմից։
-Եթե, օրինակ, ես առաջին էջում տպագրեմ նախագահի գլուխը, ասենք, որևէ կենդանու մարմնի հետ և գրեմ՝ «Սրիկա», ես էլ լրագրության կարիք չունեմ. այդ թերթը շատ լավ վաճառվելու է։ Բայց արդեն սահմանազատում է նկատվում լուրջ ու որակյալ և այն թերթերի միջև, որոնք զբաղված են կուսակցական, քաղաքական PR-ով,-նշել է Արամ Աբրահամայանը։
Նա նաև նշել է, որ թե՛ կյանքում, թե՛ մամուլում հայհոյանքներին վատ է վերաբերվում, որովհետև «հայհոյելը փաստարկի սով է. երբ դու փաստարկներ չունես, սկսում ես պիտակներ կպցնել, խաղալ մարդկանց էմոցիաների վրա, դու ինքդ ես ընկնում էմոցիաների մեջ։ Հայհոյելը վատ բան է»։
Արամ Աբրահամյանի խոսքերով՝ ինքը, այնուամենայնիվ, նկատել է, որ վերջին տարիներին լրագրությունն առաջընթաց է ապրում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։

7or.am