«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ երեկ պենտագոնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջեֆրի Փուլը հայտարարել է, որ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, Հարավ–չինական ծովում պատրաստվում է ռազմական օդակայան կառուցել արհեստական կղզու վրա։
Փուլը մանրամասնել է, թե որպես ռազմական օդակայան՝ կարող է օգտագործվել Սփրաթլի արշիպելագում կղզու ստեղծման նախագիծը:
«Մենք Չինաստանին կոչ ենք անում դադարեցնել հողերի յուրացման այդ նախագիծը և մասնակցել դիվանագիտական նախաձեռնություններին՝ ուղղված նրան, որ բոլոր կողմերն իրենց զսպեն նման գործողություններից»,- հայտարարել է Փուլը:
Չինաստանը պատրաստվում է կղզի կառուցել