Կարծիք

22.11.2014 11:07


«Վառում ես դու՝ տուժում ենք մենք»

«Վառում ես դու՝ տուժում ենք մենք»

Ենթադրենք՝ ես պետական իշխանության ներկայացուցիչ եմ, օրինակ՝ պետական Երիտասարդական հիմնադրամի ղեկավար ու, Աստված չանի, իմ կազմակերպած միջոցառման ժամանակ հրդեհ է բռնկվում, որի պարագայում, փա՛ռք Աստծո, զոհեր կամ լուրջ վնասվածք ստացողներ չեն լինում, բայց այրվում է, օրինակ, 200 մլն դրամի գույք:

Հարց՝ սրա համար ո՞վ է վճարում: Պետությո՞ւնը, թե՞ պետությունը ներկայացնող անհատ անձը, ում անմիջական մեղավորությամբ է այդ ամենը տեղի ունեցել: Պարզ է, որ «անհատ անձը» 200 մլն ունենա էլ՝ տվողը չէ (այն էլ՝ մեր դեպքի «անհատ անձը»), հետևաբար, եթե վճարողը պետությունն է, ապա ստացվում է, որ վճարում է ժողովուրդը, քանի որ պետական կամ իշխանական միջոցներ կոչվածը գալիս է ժողովրդի գրպանից:
Ա՜յ մարդ, բան չեք ստեղծում՝ մի՛ ստեղծեք, բայց գոնե մի՛ ոչնչացրեք այն, ինչ կա:
Հ.Գ. Ոչ թե «շահում ես դու՝ շահում է պետությունը», այլ՝ «վառում ես դու՝ տուժում ենք մենք»:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը