Ողբերգական ավտովթար Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Աթենքի փողոցում, արագաչափի մոտ բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 34-ամյա Լևոն Գասպարյանի վարած Opel Vectra մակնիշի 90 OQ 006 համարանիշի և Երևանի Սուվորովի փողոցի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Գևորգյանի վարած Range Rover մակնիշի 21 TT 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Range Rover-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։