Պենտագոն. «33 երկիր համաձայնեցրել է ԻՊ խմբավորման դեմ ռազմարշավի ծրագիրը»
ԱՄՆ–ում նոր խորհրդակցություն է տեղի ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական միջոցառումներ իրականացնող երկրների ներկայացուցիչների միջև։ Այս մասին նախօրեին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։ Նրա տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել Կենտոնական հրամանատարության շտաբում՝ Տամպում (Ֆլորիդա)։ Այդ խորհրդակցությանը մասնակցել է 33 երկրի ներկայացուցիչ։ Ինչպես պարզվում է, կոնֆերանսը մեկնարկել է դեռևս նոյեմբերի 12-ին, և շարունակվել է 10 օր։ Զգալի ուշադրություն է դարձվել «ծրագրի հետագա ընթացքին»՝ միտված Իրաքի անվտանգության ուժերի պատրաստմանն ու սպառազինմանը, որպեսզի վերջինները կարողանան վերականգնել մարտական հզորությունը և հակազդել ԻՊ–ին։
Պենտագոն. «33 երկիր համաձայնեցրել է ԻՊ խմբավորման դեմ ռազմարշավի ծրագիրը»
ԱՄՆ–ում նոր խորհրդակցություն է տեղի ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական միջոցառումներ իրականացնող երկրների ներկայացուցիչների միջև։ Այս մասին նախօրեին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։
Նրա տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել Կենտոնական հրամանատարության շտաբում՝ Տամպում (Ֆլորիդա)։ Այդ խորհրդակցությանը մասնակցել է 33 երկրի ներկայացուցիչ։ Ինչպես պարզվում է, կոնֆերանսը մեկնարկել է դեռևս նոյեմբերի 12-ին, և շարունակվել է 10 օր։
Զգալի ուշադրություն է դարձվել «ծրագրի հետագա ընթացքին»՝ միտված Իրաքի անվտանգության ուժերի պատրաստմանն ու սպառազինմանը, որպեսզի վերջինները կարողանան վերականգնել մարտական հզորությունը և հակազդել ԻՊ–ին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։