Նոյեմբերի 22-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան - Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, «Օպել» մակնիշի IEI-931 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 10 մ): Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Ավտոմեքենան գլորվել է ձորակը
Նոյեմբերի 22-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան - Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, «Օպել» մակնիշի IEI-931 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 10 մ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: