ԼՂՀ ԱԳՆ. «Ադրբեջանը խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը»
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է իր պատասխանը NEWS.am-ի հարցին.
Հարց․Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնավարժական թռիչք իրականացնողուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:
Պատասխան․Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը:
Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձևերի առաջնահերթ և կարևորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից և մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասինէ վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը:
Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել և անկիրառելի դարձրել սույն բանաձևերը։
ԼՂՀ ԱԳՆ. «Ադրբեջանը խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը»
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է իր պատասխանը NEWS.am-ի հարցին.
Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:
Պատասխան․ Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման և հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է միջադեպի էությունը և նենգափոխում փաստերը: