Քաղաքական

21.11.2014 16:57


ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ

Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին:

Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում:
Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով՝ որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:

Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին: Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչկան աշխատանքի: Մենք կարևորում են հզոր զանգավածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ: Համաժողովրդական շարժումը իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել:

Այս խորագրի վերջին նյութերը