Լրահոս

21.11.2014 16:19


Յացենյուկ. «Ուկրաինայի կառավարությունը պետք է ձևավորվի 10 օրվա ընթացքում»

Յացենյուկ. «Ուկրաինայի կառավարությունը պետք է ձևավորվի 10 օրվա ընթացքում»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն անհրաժեշտ է գտնում կառավարության նոր կազմը ձևավորել ամենակարճ ժամկետում։

«Կառավարությունը պետք է ձևավորվի 10 օրից ոչ ուշ։ Մեզ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ՄԱՀ–ի և մեր միջազգային գործընկերների հետ։ Մեկ ամիս է մնում», – հայտարարել է Յացենյուկը կոալիցիոն հուշագրի նախաստորագրումից առաջ։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի 2015 թվականի բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն բյուջեի օրինագծի մասին է, այլև բյուջետային օրինագծի ողջ փաթեթի, մասնավորապես՝ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմիններին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, հարկերի հավաքման և նրանց քանակի կրճատման։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը՝ «Ուկրաինասկայա պրավդա» թերթին հղումով։

Այս խորագրի վերջին նյութերը