«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված անտառխախտման դեպքերը
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17-21.11.2014 թ. ժամանակահատվածումհայտնաբերվել և կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17 ծառի ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ 21.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում 5 կանգուն ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021 արձանագրությունը կազմվել է 17.11.2014 թվականին Կ. Գուլինյանի նկատմամբ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար, իսկ թիվ 022 արձանագրությունը` 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնում Մ. Մելիքբեկյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 ծառի համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից:
06.11.2014թ.-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` որսագետ Ա.Սարգսյանի և որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից հերթական ստուգայցի ժամանակ «Հաղարծին» տեղամասի թիվ 9-րդ պահաբաժնի 33 քառակուսում հայտնաբերվել է մետաղյա լարերից պատրաստված չորս թակարդ, իսկ 15.11.2014 թվականին որսհսկիչ Ա. Գուլինյանի կողմից «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է որսորդական 3 թակարդ: Բոլոր հայտնաբերված թակարդները հանձնվել են կազմակերպության պահեստ:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված անտառխախտման դեպքերը
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17-21.11.2014 թ. ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17 ծառի ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ 21.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում 5 կանգուն ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021 արձանագրությունը կազմվել է 17.11.2014 թվականին Կ. Գուլինյանի նկատմամբ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար, իսկ թիվ 022 արձանագրությունը` 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնում Մ. Մելիքբեկյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 ծառի համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից: