Լրահոս

21.11.2014 15:41


Առանց վերջույթների ծնված երեխան կտեղափոխվի մանկատուն

Առանց վերջույթների ծնված երեխան կտեղափոխվի մանկատուն

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում ծնված եւ մինչ օրս «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում գտնվող առանց վերջույթների երեխայի փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո, քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել երեխային ուղեգրել Միսիոներների բարեգործական կազմակերպություն: Հարկ է նշել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Միսիոներների բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպության սաներին տրամադրում է անվճար առողջապահական ծառայություններ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ՝ երեխան ունի բազմակի արատներ, եւ մշտապես պետք է գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաեւ վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երեւանում մնալու պարագայում: Երեխային Միսիոներների բարեգործական կազմակերպություն ուղեգրելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախատեսվում է իրականացնել երեխայի հետագա բուժումը: Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երեխային ուղեգրել է Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

Այս խորագրի վերջին նյութերը