Հուսով եմ՝ օրերից մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք վստահաբար բնորոշել որպես անկողմնակալ
1998 թվականից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր: Տոնի առիթով շնորհավորում եմ հեռուստատեսության բնագավառի բոլոր աշխատակիցներին, մաղթում եմ լավ լուրեր և անխափան եթեր: Ցանկանում եմ կարևորել և ողջունել հատկապես այն մասնագետներին, որոնց եթերում չենք տեսնում, սակայն դրա փոխարեն ամեն օր տեսնում ենք նրանց կատարած աշխատանքի արդյունքները: Յուրաքանչյուր հասարակության, յուրաքանչյուր պետության կարևոր բաղադրիչներից մեկը հեռուստատեսության ազնիվ և անկողմնակալ աշխատանքն է: Հուսով եմ, որ օրերից մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք վստահաբար բնորոշել որպես անկողմնակալ և անկախ կառույց: Եղե՛ք վստահ, անվախ և նվաճե՛ք ձեր՝ չորրորդ իշխանության պատվավոր և պատասխանատու դիրքը: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ֆեյբուքյան էջից էջից
Հուսով եմ՝ օրերից մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք վստահաբար բնորոշել որպես անկողմնակալ
1998 թվականից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր: Տոնի առիթով շնորհավորում եմ հեռուստատեսության բնագավառի բոլոր աշխատակիցներին, մաղթում եմ լավ լուրեր և անխափան եթեր:
Ցանկանում եմ կարևորել և ողջունել հատկապես այն մասնագետներին, որոնց եթերում չենք տեսնում, սակայն դրա փոխարեն ամեն օր տեսնում ենք նրանց կատարած աշխատանքի արդյունքները:
Յուրաքանչյուր հասարակության, յուրաքանչյուր պետության կարևոր բաղադրիչներից մեկը հեռուստատեսության ազնիվ և անկողմնակալ աշխատանքն է:
Հուսով եմ, որ օրերից մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք վստահաբար բնորոշել որպես անկողմնակալ և անկախ կառույց: Եղե՛ք վստահ, անվախ և նվաճե՛ք ձեր՝ չորրորդ իշխանության պատվավոր և պատասխանատու դիրքը:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ֆեյբուքյան էջից էջից