Կարծիք

21.11.2014 14:40


Շարմազանովը կդառնա բարի կամքի դեսպան

Շարմազանովը կդառնա բարի կամքի դեսպան

Շարմազանովի երեկվա հայտարարությունից հետո ակամայից մտքիս եկավ ռուսական էստրադայի հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մասին մի զվարճալի անեկդոտ.

Քայլում է Կիրկորովը փողոցում: Քայլում և մտածում է. «Ես հանրահայտ եմ, ինձ բոլորը սիրում են: Սպասի փորձեմ՝ հարցնեմ մարդկանց»:
Մոտենում է Կիրկորովը պատահական անցորդի և հարցնում.
(Կ). – Ճի՞շտ է, չէ՞, որ ես ամենա-ամենալավ երգիչն եմ:
(Ա). – Գնա գրողի ծոցը:
(Կ). – Դե ոչ, դուք ուղղակի տաքացած եք, իրականում դուք ինձ սիրում եք…
(Ա). – Ասում եմ՝ չէ՛. գնա գրողի ծոցը:
(Կ). – Դե ոչ, ձեզ չար մարդիկ են տրամադրել իմ դեմ, դուք այդպես ազատ, բարի կամքով չեք ասում…
(Ա). – Լսի՛ր, գնա գրողի ծոցը. ես դա քեզ բարի կամքով եմ ասում…
Եվ այդպես Ֆիլիպ Կիրկորովը դարձավ բարի կամքի դեսպան…

Ասածս ինչ է. գուցե Շարմազանովն էլ բռնի հանրահայտ երգչի դիվանագիտական ուղին: Համոզված եմ, որ եթե Ծառուկյանը հայտարարի, որ բանակցություններ չեն լինելու, Շարմազանովն ու մյուս հանրապետականները դեմքի լուրջ արտահայտությամբ կասեն, որ Ծառուկյանը հանրահավաքում պետք է այդ հայտարարությունը անի, դրանից հետո՝ Ազգային ժողովի ամբիոնից, վերջում էլ՝ ՄԱԿ-ի ամբիոնից: Ուղղակի ամոթ է, մյուս կողմից էլ ուրախալի է, որ իշխանությանն այլ բան չի մնացել, քան փրփուրներից կախվելը:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը