Միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը Նիկարագուայում կմեկնարկի դեկտեմբերի 22-ին
Նիկարագուայում ջրանցքի կառուցումը, որը կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները, կմեկնարկի դեկտեմբերի 22-ին խորջրյա նավահանգստի կառուցմամբ Ռիվասի հարավային ափի տարածքում։ Ինչպես հաղորդել են «Մեծ ջրանցք» նախագծի հանձնաժողովի ներկայացուցիչները, այն կկառուցվի Բրիտաս բնակավայրում։ Նիկարագուայի կառավարության քարտուղարության հայտարարությունում նշվում է, որ Բրիտո նավահանգիստը կդառնա նախագծի իրականացման սկզբնափուլը։ Այդ փուլի ավարտից հետո այնտեղ կուղղվի անհրաժեշտ տեխնիկա ջրանցքի կառուցման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը 5 տարի կտևի, իսկ դրա իրագործման շրջանակներում կբացվի 50 հազար աշխատատեղ։ Եվս 200 հազար մարդ աշխատանք կստանա նախագծի ավարտից հետո։ Ապագա ջրանցքի երկարությունը կկազմի 278 կմ։
Միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը Նիկարագուայում կմեկնարկի դեկտեմբերի 22-ին
Նիկարագուայում ջրանցքի կառուցումը, որը կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները, կմեկնարկի դեկտեմբերի 22-ին խորջրյա նավահանգստի կառուցմամբ Ռիվասի հարավային ափի տարածքում։ Ինչպես հաղորդել են «Մեծ ջրանցք» նախագծի հանձնաժողովի ներկայացուցիչները, այն կկառուցվի Բրիտաս բնակավայրում։
Նիկարագուայի կառավարության քարտուղարության հայտարարությունում նշվում է, որ Բրիտո նավահանգիստը կդառնա նախագծի իրականացման սկզբնափուլը։ Այդ փուլի ավարտից հետո այնտեղ կուղղվի անհրաժեշտ տեխնիկա ջրանցքի կառուցման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլրդ դոլար։
Ենթադրվում է, որ միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը 5 տարի կտևի, իսկ դրա իրագործման շրջանակներում կբացվի 50 հազար աշխատատեղ։ Եվս 200 հազար մարդ աշխատանք կստանա նախագծի ավարտից հետո։
Ապագա ջրանցքի երկարությունը կկազմի 278 կմ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։