Ըստ քաղաքացու հաղորդման` ճանապարհային ոստիկանության տեսուչը իրենից կաշառք է պահանջել
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք: Կատարվում է նախաքննություն:
Ըստ քաղաքացու հաղորդման` ճանապարհային ոստիկանության տեսուչը իրենից կաշառք է պահանջել
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն: