Լրահոս

21.11.2014 17:15


Աբբաս. «Միջազգային միջնորդները պետք է անմիջապես խառնվեն մերձավորարևելյան հակամարտությանը»

Աբբաս. «Միջազգային միջնորդները պետք է անմիջապես խառնվեն մերձավորարևելյան հակամարտությանը»

Միջազգային «քառյակին» (ԵՄ, ՄԱԿ, Ռւոսաստան, ԱՄՆ) անհրաժեշտ է անմիջապես խառնվել մերձավորարևելյան հակամարտությանը «իսրայելական հարձակումները» պաղեստինցիների վրա կանխարգելելու համար։ Ինչպես հայտնել է արաբական ԶԼՄ–ն, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստին պետության ղեկավար Մահմուդ Աբբասը։
Նա մեղադրել է Իսրայելին «Ալ–Աքսա մզկիթի վրա հարձակվելու, արաբների տները քանդելու, պաղեստինցիներին սպանելու, նրանց հողերը առգրավելու» համար։
Իրադարձությունների բացասական զարգացման պատասխանատվությունն Աբբասը վերագրել է առկա իսրայելական կառավարությանը։
Նախագահը «քառյակին» կոչ է արել աջակցել Պաղեստինի՝ միջազգային կազմակերպության անդամ դառնալու մտադրությանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը