Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցից 8 երեխա է հոսպիտալացվել
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: