Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է, որ երկիրը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Եվ, բնականաբար, իշխանությունները օր ու գիշեր մշակում են օրենսդրությունը, ընդունում են որոշումներ և իրավական ակտեր հանրային կյանքը արդյունավետ կազմակերպելու համար: Ավելին, նրանք մանրակրկիտ մշակում են այն բոլոր հնարավոր իրավիճակները, որում կարող է հայտնվել քաղաքացին:
Երեխայի ծննդի օրից սկսած՝ ողջ կյանքի համար սահմանված են չափորոշիչներ: Մասնավորապես, երբ ընդունել մսուր և ինչ փաստաթղթերի հիման վրա, դպրոցում աշակերտների առաջադիմությունը ինչպիսի բալային համակարգով գնահատել: Աշխատանքի ընդունման կարգը ևս լրջորեն մշակված է՝ հստակ ձևակերպված է, թե քանի կարգապահական տույժ ստանալուց հետո հեռացումը անխուսափելի է, եթե նախապես ծանուցագիր է ուղարկվել: Զինծառայության կանչման և տարեկետման խնդիրները ևս գտնվում են օրենսդիրների ուշադրության կենտրոնում: «Փարոս» ծրագրի շրջանակները հստակեցված են: Բուժ.սպասարկումը պետպատվերի շրջանակներում այնպես է մշակված, որ թերի կողմ չմնա և օրվա իշխանավորը պետպատվերում մնա:
Մարդը մի ձևով հայտնվում է իշխանությունում, և նրանից տարանջատվելը, մեղմ ասած, պրծնելը դառնում է ոչ միայն անհատի հոգս ու ցավ, այլև համաժողովրդական գլխացավանք և վերջ:
Այսօր շատ կարևոր է մշակել իշխանության գալու և գնալու չափորոշիչները, որպեսզի այն հնարավորություն չտա տարիներ շարունակ ամեն ինչից և ամեն ինչում շահավետ ձևով օգտվել բարեկեցությունից և փորձել վերարտադրվել կամ ժառանգականության և նվիրատվության մասին գործող իրավական ակտերը անտեսելով փորձ անել չգրված օրենքներով այն հանձնել որդուն կամ փեսային:
Պետականության պահպանման և հզորացման գրավականը ոչ թե վերարտադրությունն է կամ ժառանգականությունը, այլ իրավիճակի ճիշտ գնահատումն է, որպեսզի խիարը թարս չբուսնի և շրջափակված պետության մեջ քաղաքացիները աղքատության ճիրաններում նորովի չշրջափակվեն:
Անհրաժեշտ է հիշել, որ ինչպես հյուր գնալուց չի կարելի ոտքը կախ գցել, այլ պետք է ժամանակին հեռանալ, այնպես էլ իշխանությունում չի կարելի վերարտադրվելու փորձ անելով հոգնեցնել աղքատ, գործազուրկ և արտագաղթող քաղաքացիներին:
Պարոնա՛յք իշխանավորներ, ձեր կառավարման առաջադիմությունը շատ ցածր է, սակայն այս դեպքում նույն դասարանում չեն թողնում…:
Իշխանության առաջադիմությունը ցածր է

Մի խոսքով, ոչինչ աչքաթող չի արված:
Սակայն շարքային քաղաքացին գտնվում է սոցիալապես անմխիթար, վատթար վիճակում, քանզի չի մշակված իշխանության աշխատանքի արդյունավետության չափորոշիչները:
Մարդը մի ձևով հայտնվում է իշխանությունում, և նրանից տարանջատվելը, մեղմ ասած, պրծնելը դառնում է ոչ միայն անհատի հոգս ու ցավ, այլև համաժողովրդական գլխացավանք և վերջ:
Այսօր շատ կարևոր է մշակել իշխանության գալու և գնալու չափորոշիչները, որպեսզի այն հնարավորություն չտա տարիներ շարունակ ամեն ինչից և ամեն ինչում շահավետ ձևով օգտվել բարեկեցությունից և փորձել վերարտադրվել կամ ժառանգականության և նվիրատվության մասին գործող իրավական ակտերը անտեսելով փորձ անել չգրված օրենքներով այն հանձնել որդուն կամ փեսային:
Պետականության պահպանման և հզորացման գրավականը ոչ թե վերարտադրությունն է կամ ժառանգականությունը, այլ իրավիճակի ճիշտ գնահատումն է, որպեսզի խիարը թարս չբուսնի և շրջափակված պետության մեջ քաղաքացիները աղքատության ճիրաններում նորովի չշրջափակվեն:
Անհրաժեշտ է հիշել, որ ինչպես հյուր գնալուց չի կարելի ոտքը կախ գցել, այլ պետք է ժամանակին հեռանալ, այնպես էլ իշխանությունում չի կարելի վերարտադրվելու փորձ անելով հոգնեցնել աղքատ, գործազուրկ և արտագաղթող քաղաքացիներին:
Պարոնա՛յք իշխանավորներ, ձեր կառավարման առաջադիմությունը շատ ցածր է, սակայն այս դեպքում նույն դասարանում չեն թողնում…:
Գառնիկ Վաղարշակյան